Հունաստանը հայտարարում է 18 ֆրանսիական Ռաֆալ կործանիչներ ձեռք բերելու մասին
Քաղաքական
11:31 14/09/2020
Տարածաշրջան

Հունաստանը հայտարարում է 18 ֆրանսիական Ռաֆալ կործանիչներ ձեռք բերելու մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շաբաթ օրը (սեպտեմբերի 12-ին) հայտարարել է զենքի գնումների «կարևոր» ծրագրի և երկրի զինված ուժերի վերակազմավորման մասին՝ մինչ լարվածությունը սրվում է Թուրքիայի հետ Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին գրում է Le Figaro-ն։

Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը ձեռք կբերի ֆրանսիական արտադրության 18 «Ռաֆալ» կործանիչներ, ինչպես նաև չորս ռազմածովային ֆրեգատներ և չորս ուղղաթիռներ, կհավաքագրի 15,000 լրացուցիչ զորք և հետագայում կֆինանսավորի իր պաշտպանական արդյունաբերությունը։ Ծրագիրը ներառում է նաև չորս ֆրեգատների նորոգում և հակատանկային զենքի, տորպեդոյի և հրթիռների ձեռքբերում:

«Եկել է մեր զինված ուժերն ուժեղացնելու ժամանակը։ Սա կարևոր ծրագիր է, որը կձևավորի ազգային վահան», - հայտարարել է վարչապետը՝ Հունաստանի հյուսիսում գտնվող Սալոնիկում իր ելույթի ժամանակ: Նա հավաստիացրել է, որ այս ծրագիրը պետք է հնարավորություն տա ստեղծել հազարավոր աշխատատեղեր:

Placeholder
Հունաստանը հայտարարում է 18 ֆրանսիական Ռաֆալ կործանիչներ ձեռք բերելու մասին