«Փաստ». Փաշինյանը մտադիր է հրապարակել իր նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը հերթական ասուլիսի միջոցով
Օրվա մամուլ
09:48 15/09/2020
Հայաստան

«Փաստ». Փաշինյանը մտադիր է հրապարակել իր նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը հերթական ասուլիսի միջոցով

«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։

Մեզ փոխանցեցին նաև, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված և հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային և հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։

Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռևս սկսված չի լինի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder