Աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Աշխարհում
20:30 15/09/2020
Աշխարհ

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Կազմվել է 2020 թվականի արդյունքներով ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Forbes-ը։

Առաջին տեղում է «Բարսելոնայի» և Արգենտինայի  հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 126 միլիոն դոլար, որից 92 միլիոնը նա վաստակել է կատալոնական ակումբում։

Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա վաստակել է 117 միլիոն։ Ամենահարուստ ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը։ Նրա եկամուտը կազմում է 96 միլիոն։

Տասնյակում է Անգլիայի պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստ։ Հինգերորդ տեղում է «Լիվերպուլի»  խաղացող եգիպտացի Սալահը (37 միլիոն), վեցերորդ՝ «Մանչեսթր Յունայթեդի»  և Ֆրանսիայի ազգային հավաքականի  կիսապաշտպան Պոլ Պոգբան (34 միլիոն), տասներորդ տեղում է «Մանչեսթր Յունայթեդի»   իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան (27 միլիոն)։

Placeholder