Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ժամը 10.10-ից խորհրդարանում մեկնարկում է ՍԴ անդամների ընտրությունը, որին զուգընթաց կքննարկվեն ԱԺ օրակարգային հարցերը։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը լսեց ՍԴ անդամի թեկնածուներ Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին և Երվանդ Խունդկարյանին։ Նրանց՝ որպես ՍԴ անդամի թեկնածու համապատասխանաբար առաջադրել են Կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։
Նշենք նաև, որ թեև ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» երեկ լսեցին և հարցեր ուղղեցին ՍԴ անդամի թեկնածուներին, այնուամենայնիվ հայտարարեցին, որ չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրությանը, քանի որ գործընթացը հակասահմանադրական է և խարխուլ հիմք ունի։