Թրամփը սպառնում է 1000 անգամ ավելի ուժեղ պատասխան՝ իրանական ցանկացած հարձակման
Քաղաքական
17:05 15/09/2020
Տարածաշրջան

Թրամփը սպառնում է 1000 անգամ ավելի ուժեղ պատասխան՝ իրանական ցանկացած հարձակման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է մամուլի այն տեղեկություններին, թե իբր Թեհրանը նախապատրաստում է հարձակում Միացյալ Նահանգների դեմ: Այս մասին գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները մեղադրում են Իրանի իշխանություններին՝ իբր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան Հարավային Աֆրիկայում ամերիկացի դեսպան Լանա Մարկսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու մեջ:

«Իրանի կողմից ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների վրա, ցանկացած ձևով, կդիմավորվի Իրանի դեմ հարձակմամբ, որը 1000 անգամ ավելի ուժեղ կլինի», - գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Մարկսի սպանության վերաբերյալ Թեհրանի ծրագրերի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են: Միաժամանակ, նա նշել է, որ Իրանը չի մոռանա և չի ների Վաշինգտոնին Սոլեյմանիի սպանության համար:

Placeholder
Թրամփը սպառնում է 1000 անգամ ավելի ուժեղ պատասխան՝ իրանական ցանկացած հարձակման