Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
Քաղաքական
13:18 15/09/2020
Հայաստան

Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) շարունակվում է  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Սեպտեմբերի 8-ի նիստն դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը: Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

Դռնփակ նիստի ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրել։

Նշենք, որ այս պահին դատարանի դիմաց կրկին հավաքվել են Ռ.Քոչարյանի աջակիցները՝ «Նիկոլ մարդասպան» գրությամբ պաստառներով:

Placeholder
Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը