ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը  բերման ենթարկվեց
Իրավունք
15:59 16/09/2020
Հայաստան

ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց

Խորհրդարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ դիմաց են հավաքվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համակիրները, նաև «Կամք» նախաձեռնությունը:

«Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն առաջացել է նրա ապազգային, հակահայական գործունեության հետևանքով:

«Հեռացիր, հեռացիր»՝ գոռում են ակցիայի մասնակիցները:

«Արայիկ ողորմելի, ի՞նչ ես կառչել աթոռից»,- բղավում է Չախալյանը:

Նրան ոստիկանը հարցրեց , թե ուր է դիմակը, այնուհետև  մի քանի ոստիկան հետևից բռնեցին ձեռքերն ու բերման ենթարկեցին:

Կա այլ բերման ենթարկված անձ ևս: 

Նշենք, որ բողոքի ակցիան իրականացվում է՝ ի աջակցություն  ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։

Placeholder
ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց