Նախարարությանը հաջողվել է կրթագիտական ոլորտում հասարակական համերաշխությունը հասցնել 0-ի. Նարինե Դիլբարյան
Կրթություն, գիտություն
15:33 16/09/2020
Հայաստան

Նախարարությանը հաջողվել է կրթագիտական ոլորտում հասարակական համերաշխությունը հասցնել 0-ի. Նարինե Դիլբարյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կրթության, գիտության մշակույթի, սպորտի ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկում էր կազմակերպվել՝ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարցապնդման քննարկման ժամանակ վերջինիս առաջ հարցեր բարձրացնելու նպատակով:

«Նրանք եկան ակադեմիական ազատություն տալու դրոշի ներքո, բայց միակ ակադեմիական ազատությունը, որ տրվեց, դա այն է, որ ԲՈւՀ-ի գիտխորհուրդը պետք է որոշի, թե հայագիտական առարկաները պարտադիր կերպով անցնի, թե չանցնի»,- հայտարարեց հանդիպմանը ներկայացած ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը և հավելեց, որ  մնացած՝ ընդունելության քննությունների կարգի,  ուսանողների քանակի հարցում այդ ազատությունները զրոյական է:  Նրա խոսքով, նախարարությունը միշտ պրոբլեմներ է ստեղծում ուսանողների հետ, և չլուծեց դիմորդների հանրահայտ խնդիրը: Դասախոսի համոզմամբ, այս ամբողջ ընթացքում նախարարությանը հաջողվել է կրթագիտական ոլորտում հասարակական համերաշխությունը հասցնել 0-ի և Արայիկ Հարությունյանին վերապահված ոչ մի ոլորտում հաշտություն և համագործակցություն չկա, նա միակ մարդ-նախարարն է, որի հետ ինչ պայմանավորվել են՝ ավարտվել է մերժումով:

Ժառանգության կուսակցության փոխնախագահ, Արմավիրի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Մարգարյանը, հայտնեց, որ մարզադպրոցների ոլորտում իրավիճակը բարվոք չէ, նախարարությունից չկա համապատասխան ֆինանսավորում, որպեսզի բարձրակարգ մարզիչներ ներգրավվեն և մարզադպրոցների սաների կրթությունն, ըստ էության, կիսատ է մնում:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն,  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը խորհուրդ տրվեց հիմնական ուշադրությունը դարձնել ոլորտում տարվող ընդհանուր քաղաքականության, այլ ոչ թե միայն չափորոշիչների վրա: Վերջինս նշեց, որ  տեսնում է ազգային արժեքներին լրջագույն հարված հասցնելու նպատակ: Մելքոնյանը նկատեց, որ չափորոշիչների մշակման խմբում հայտնվել են մարդիկ, որոք թեկնածուականը պաշտպանելիս հայոց պատմությունից ազիվ թե դրական ստանային՝ հիշատակելով Լիլիթ Մկրտչյանի անունը: Փաստելով որ վերջինս գիրք է մշակել թուրքական «Թարիրի» ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ակադեմիկոսը պնդեց, որ նման մասնագերները պատահաբար չեն հայտնվել չափորոշիչների մշակման խմբում, ինչից ենթադրեց, որ տեղի է ունեցել նշանակում, այլ ոչ թե ընտրություն:

Placeholder