ՀՅԴ երիտասարդները սպասում են կառավարության առաջիկա  նիստին
Կրթություն, գիտություն
22:01 16/09/2020

ՀՅԴ երիտասարդները սպասում են կառավարության առաջիկա նիստին

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով երթն ավարտվել է, վերջնական հանգրվանը ԿԳՄՍ նախարարությունն էր։

Երթի ավարտից հետո նրանք հայտարարեցին, որ սպասում են Կառավարության առաջիկա նիստին,որում հույս ունեն պիտի քննարկվի նախարարի հրաժարականի հարցը։

«Հետո կհասկանանք մեր  քայլերի հերթականությունը»,-հավելեցին նրանք։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդների Մատենադարանի հարակից տարածքից կազմակերպել էին  «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ։ Երթի մասնակիցներն անցան  Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով։

Երթի կազմակերպիչները նշում են. «ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջում  են Արայիկ Հարությունյանի հրաժարականը»։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն  կենտրոկան վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողներին  ասել, որ ունեն վճռականություն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնելու տրամաբանական ավարտին։

Նշենք նաև, որ այսօր նախարարի հրաժարականի պահանջով ԱԺ-ում  հարցապնդում էր կազմակերպել նաև ԼՀԿ-ն։

Placeholder