Ընթանում է շախմատի Երևանի գավաթի կիսաեզրափկիչ փուլը
Սպորտ
18:47 16/09/2020
Հայաստան

Ընթանում է շախմատի Երևանի գավաթի կիսաեզրափկիչ փուլը

Շախմատի Երևանի ֆեդերացիայում այսօր մեկնարկել է Երևանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը:

42 շախմատիստ խաղարկում է 10 ուղեգիր: Գրոսմայստերներից կիսաեզրափակչում են Մարիա Գևորգյանը, Լևոն Բաբուջյանը, Գևորգ Հարությունյանը, Հրայր Սիմոնյանն ու Վահե Բաղդասարյանը: Կիսաեզրափակչի արգելքը հաղթահարած 10 շախմատիստները կմիանան եզրափակչում արդեն իրենց տեղն ունեցող ևս 12 շախմատիստի, որոնք իրենց տեղն ապահովել են ռեյտինգով և ես 2 մասնակցի, որոնց ընտրել է կազմակերպիչը:

Եզրափակիչ փուլը կմեկնարկի վաղն ու կավարտվի սեպտեմբերի 21-ին: Այն կանցկացվի օլիմպիական մրցակարգով:

Placeholder