«Սիրիահայերի դարմանատունն» անվճար բժշկական խորհրդատվություն ու ծառայություններ կտրամադրի նաև լիբանանահայերին
Առողջություն
14:24 16/09/2020
Հայաստան

«Սիրիահայերի դարմանատունն» անվճար բժշկական խորհրդատվություն ու ծառայություններ կտրամադրի նաև լիբանանահայերին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Վահե Կարապետյան» կենտրոնում գործող «Քլաուդիա Նազարյան»  բժշկական կենտրոնը վերսկսել է աշխատանքները, որ դադարել էին արտակարգ դրության պատճառով:  Այս մասին գրում է Արևելքը։

Բժշկական կենտրոնը, որ հայտնի է «Սիրիահայերի դարմանատուն» անունով, ընդունում է Երևանում ապրող սիրիահայերի՝ նրանց տրամադրելով անվճար բժշկական խորհրդատվություն և որոշ ծառայություններ: Կենտրոնում հիմնականում աշխատում են Սիրիայից Երևան տեղափոխված բժիշկներ, որոնք սկսել են ընդունել հիվանդների՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: 

Աշխատանքների վերսկսման առիթով «Քլաուդիա Նազարյան»  բժշկական կենտրոնը հայտարարել է, որ այսուհետ կենտրոնը սպասարկելու  է նաև լիբանանահայերին:

Placeholder
«Սիրիահայերի դարմանատունն» անվճար բժշկական խորհրդատվություն ու ծառայություններ կտրամադրի նաև լիբանանահայերին