Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համազգային գործողություններ պետք է լինեն մեր ինքնությունը պաշտպանելու համար. Արա Հակոբյան
«Ազգային օրակարգ» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում կառավարության շենքի առջև: Պահանջը՝ կառավարության հրաժարական ողջ կազմով:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ դուրս են եկել պաշտպանելու այն բոլոր գործոնները, տարրերը, որոնք հատկորոշում են հայի ինքնությունը:
«Կրթության բնագավառում այսօր թիրախավորված են այդ ինքնության հատկանիշները, դա վերաբերում է հայոց լեզվին, հայոց պատմությանը, ազգային դավանանքին, ռազմահայրենասիրությանը, հայ ընտանիքն: Մենք կարծում ենք, որ համազգային գործողություններ պետք է լինեն մեր ինքնությունը պաշտպանելու համար:
Տվյալ դեպքում անդրադարձ ենք կատարում իշխանության կողմից կրթության ոլորտում իրականացվող գործողություններին: Հենց այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քվեարկություն և մեծամասնությունը, իշխանության ներկայացուցիչները պաշտպանեցին ոչ այնքան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որքան այն ռազմավարությունը, քաղաքականությունը, որն իրականացվում է կրթության ոլորոտում: Դա նշանակում է, որ տվյալ իշխանությունը պատասխանատու է և ընդհանրական, և անհատական: Սա նշանակում է, որ առանձին անհատի փոփոխությամբ, եթե մոտեցումը ծրագրային է, դժվար է ընդհանրական փոփոխություն անել: Այդ պատճառով «Ազգային օրակարգ» կուսակցությունը հանրային մի շարք անգամ իր մոտեցումներն արտահատել է, հիմա եկել ենք այստեղ ասելով՝ առանձին անհատները կարող են գնալ, բայց խնդրի արմատական լուծումը նշանակում է ամբողջ իշխանության, բոլոր պատասխանատուների հեռացումը: Դա վերաբերում է ինչպես կառավարությանը, այնպես էլ Ազգային ժողովին»,- ասաց Ա.Հակոբյանը:
Նա նշեց, որ հանդես են եկել հայտարարությամբ, որ ազգային ծրագրերի ու նպատակների շուրջ համախմբում լինի բոլոր այն ուժերի, որոնք այդպես են կարծում. «Մենք կարծում ենք, որ համախմբումն այս փուլում չպետք է լինի որևէ անհատի կամ որևէ քաղաքական ուժի շուրջ, այլ լինի ծրագրային: Կարծում ենք՝ դա հնարավոր է, արդեն այդ ուղղությամբ կան քայլեր»:
Ա. Հակոբյանի կարծիքով, հնարավոր է փոփոխություն միայն քաղաքական հանրային ճնշման միջոցով:
«Բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան, որպեսզի Հայաստանում փոխվի իրավիճակը, իրադարաձություններն այլ ընթացք ունենան, դադարի Հայաստանում բոլոր ոլորտներում իրականացվի ապազգային քաղաքականություն, ռազմավարություն:
Հիմա խոսում ենք կրթությունից, բայց այնպես չէ, որ չունենք ճգնաժամային իրավիճակ առողջապահության, տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում: Բոլոր ոլորտներում ունենք ճգնաժամ, որը ուզում է լուծում, որը պետք է լինի արմատական: Եղած իշխանությունն ամբողջովին պետք է հեռանա»,- ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը:
Նրա խոսքով, այս իշխանությունն ունի ժողովրդի որոշ մասի վստահությունը, բայց տեսանելի է արդեն, որ տարբեր շերտեր դժգոհություն են արտահայտում, այն վստահությունը որ վայելում էր, էական անկում է ապրում:
Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք իշխանափոխության համար առաջարկում են որոշակի ճանապարհային քարտեզ:
«Հայաստանում ունենք ճգնաժամ, բարձր լարումներ բոլոր ոլորտներում, հանրության մեջ ունենք լարում: Այս իրավիճակում անել արտահերթ ընտրություններ, այդ լարվածությունը կավելանա: Մենք առաջարկում ենք հետևյալ ճանապարահային քարտեզը՝ լինի միջանկյալ փուլ, որն իր մեջ ներառի ազգային համաձայնության իշխանություն, որի նատակը պետք է լինի մեղմել ճնշումները, ճգնաժամի դրսևորումները, և նախապատրաստել արտահերթ ընտրությունների»,- ասաց Ա.Հակոբյանը: