Ջիմ Քերրին՝ Ջո Բայդեն
Մշակույթ
18:53 17/09/2020
Աշխարհ

Ջիմ Քերրին՝ Ջո Բայդեն

Ամերիկացի դերասան Ջիմ Քերրին NBC հեռուստաալիքի  «Saturday Night Live» երգիծական երեկոյան հաղորդում 46-րդ եթերաշրջանում հանդես է գալու քաղաքական գործիչ և ԱՄՆ նախագահ թեկանծու Ջո Բայդենի դերում:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շոուի հեղինակները պատմել են, որ Քերրին կդառնա ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը նոր եթերաշրջանում, որը մեկնարկելու է նոյեմբերի 3-ից:

«Ջիմ Քերրի՝ մեր նոր Ջո Բայդենը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռուստաշոուի մեկնարկի ամսաթիվը համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Placeholder
Ջիմ Քերրին՝ Ջո Բայդեն