Ամենաօգտակար ուտելիքներն ըստ «Forbes»-ի
Առողջություն
19:24 17/09/2020
Աշխարհ

Ամենաօգտակար ուտելիքներն ըստ «Forbes»-ի

«Forbes» ամսագիրը կազմել է առողջության համար ամենաօգտակար ուտելիքների ցուցակը:
Առողջության համար օգտակար են խնձորը, ընկույզը, ոլոռը, որոնք մտնում են բոլոր երկարակյացների սննդակարգի մեջ: Նռան հյութը նպաստում է արյան ճնշման իջեցմանը և չարորակ ուռուցքի դեմ պայքարին:

«Forbes»-ը պնդում է, որ միսը մարդու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ է: Մարդու օրգանիզմի համար օգտակար են նաև թարմ կաթն ու ձուն:

Ամսագիրը հիշեցնում է, որ աշխարհում չկա «վատ» բանջարեղեն` հատկապես նշելով կաղամբի «արժեքը»:Սոխն ու սխտորը ևս երկարակյացների սննդի բաղկացուցիչ մասն են:

Իհարկե, առողջության համար օգտակար է կանաչ թեյը:

Բոլոր ուտելիքներն իրենց բուժիչ հատկությունները պահպանելու համար պետք է օգտագործել հում կամ շատ քիչ վերամշակված:

Placeholder