Եֆրեմովի նամակը՝ մեկուսարանից
Մշակույթ
20:30 17/09/2020
Աշխարհ

Եֆրեմովի նամակը՝ մեկուսարանից

Մեկուսարանում գտնվող դերասան Միխայիլ Եֆրեմովը նամակ է գրել: Այս մասին հայտնում է RT կայքը:

«Ինչ եղել, եղել է: Ուրեմն, այդպիսինն է ճակատագիրը: Այդ օրը, ավաղ, ես ոչինչ չեմ հիշում ժամը 13: 00-ի սահմաններից: Այնպես որ, պարզ է՝ պետք է ավելի քիչ խմել», - kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ գրել է Եֆրեմովը:

Նա նաև նշեց, որ իր փաստաբան Էլման Փաշաևը «պարզապես այնքան էլ չէր հասկանում, որ այս գործը ռեզոնանսային է, կամ գուցե, ընդհակառակը, նա շատ բան էր հասկանում» և ափսոսանք է հայտնել, որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի դատարանը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղավոր է ճանաչել Միխայիլ Եֆրեմովին: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրման:

Placeholder