Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը
Կորոնավիրուսից բուժվելուց մի քանի շաբաթ, անգամ ամիսներ անց որոշ մարդիկ բողոքում են հոտառության խաթարումներից: Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի: Տվյալները, որ Քովիդ-19-ը հիվանդների մի մասի մոտ հոտառության ժամանակավոր կորուստ է առաջացնում, հայտնվել են մի քանի ամիս առաջ: daily.afisha.ru-ի հաղորդմամբ, նախնական հետազոտությունները և հարցումներն օգնել են ի հայտ բերել այդ տարածված ախտանիշը:
Որոշ պացիենտների մոտ այն անգամ կորոնավիրուսի միակ արտահայտումն է: Սակայն, վերջին շրջանում սոցցանցերում ավելի հաճախ է հիշատակվում արատասովոր ախտանիշ՝ առողջանալուց ամիսներ անց հոտերի ուժեղ խեղաթյուրում: Շատերը նշում են, որ շատ դժվար է բնութագրել նոր հոտերը, դրանք ընդհանրապես նման չեն սովորականներին ու ծանոթներին:
Բայց մի բանում անհասկանալի ախտանիշով բոլոր տառապողները համամիտ են. այդ հոտերը հաստատ հաճելի չեն: Տհաճության զգացողությունը տարբեր է. ինչ-որ մեկը պարզապես ստիպված է եղել հրաժարվել սուրճից և փոխել ատամի մածուկը, իսկ ինչ-որ մեկը փաստացի արդեն մեկ ամիս է չի կարողանում ուտել: