Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող
Մշակույթ
09:45 17/09/2020
Հայաստան

Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող

Դաշնակահարներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը հաղթող են ճանաչվել Էստոնիայում անցկացվող Օդինի միջազգային երաժշտական մրցույթում։ Հայ մասնակիցները հաղթող են ճանաչվել «չորս ձեռքով դաշնամուր» անվանակարգում։  ANM-ի հետ զրույցում Նունե Ասատրյանն ասել է, առցանց մրցույթի նյութը տեսագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ արտակարգ դրության պայմաններում։

Մրցույթին երաժիշտները կատարել են Է․ Գրիգի 2 սիմֆոնիկ պիեսները և հատված Պ․ Չայկովսկու Շչելկունչիկից։

Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը աշխատում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:  Սա իրենց առաջին մասնակցությունը չէ միջազգային ստուգատեսներում։ 2010 թ․ դուետը Օսլոյում մասնակցել է է․ Գրիգի անվան միջազգային մրցույթին։

Placeholder
Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող