Աճուրդում վաճառվել է Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը
Աշխարհում
15:19 17/09/2020
Աշխարհ

Աճուրդում վաճառվել է Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը

Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը առցանց աճուրդում վաճառվել է 65 625 դոլարով, գրում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ այն պատկանել է ըմբշամարտի մրցումներում երկրորդը ճանաչված հույն մարզիկ  Գեորգիոս Ցիտասին։ Մրցանակը  կշռում է  60 գրամ և պատրաստված է բրոնզից։

1986-ի ամառային խաղերում չեմպիոնները պարգևատրվել են  արծաթե մեդալով, ձիթապտղի ճյուղով և պատվոգրով: Երկրորդ տեղ գրավածները ստացել են բրոնզից ձուլված մեդալ, դափնու ճյուղ և պատվոգիր:

Մեդալի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Շապլեն Ժյուլ-Կլեմանն է։

Placeholder
Աճուրդում վաճառվել է Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը