Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը
Առողջություն
18:13 17/09/2020
Աշխարհ

Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը

Կորոնավիրուսից բուժվելուց մի քանի շաբաթ, անգամ ամիսներ անց որոշ մարդիկ բողոքում են հոտառության խաթարումներից: Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի: Տվյալները, որ Քովիդ-19-ը հիվանդների մի մասի մոտ հոտառության ժամանակավոր կորուստ է առաջացնում, հայտնվել են մի քանի ամիս առաջ: daily.afisha.ru-ի հաղորդմամբ, նախնական հետազոտությունները և հարցումներն օգնել են ի հայտ բերել այդ տարածված ախտանիշը:

Որոշ պացիենտների մոտ այն անգամ կորոնավիրուսի միակ արտահայտումն է: Սակայն, վերջին շրջանում սոցցանցերում ավելի հաճախ է հիշատակվում արատասովոր ախտանիշ՝ առողջանալուց ամիսներ անց հոտերի ուժեղ խեղաթյուրում: Շատերը նշում են, որ շատ դժվար է բնութագրել նոր հոտերը, դրանք ընդհանրապես նման չեն սովորականներին ու ծանոթներին:

Բայց մի բանում անհասկանալի ախտանիշով  բոլոր տառապողները համամիտ են. այդ հոտերը հաստատ հաճելի չեն: Տհաճության զգացողությունը տարբեր է. ինչ-որ մեկը պարզապես ստիպված է եղել հրաժարվել սուրճից և փոխել ատամի մածուկը, իսկ ինչ-որ մեկը փաստացի արդեն մեկ ամիս է չի կարողանում ուտել:
 

Placeholder
Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը