Դատարանը Բենքսիին զրկել է ամենահայտնի գործերից մեկի իրավունքներից
Իրավունք
20:12 18/09/2020
Աշխարհ

Դատարանը Բենքսիին զրկել է ամենահայտնի գործերից մեկի իրավունքներից

Բրիտանացի գրաֆիտի ոճի նկարչի Բենքսին զրկվել է իր հայտնի աշխատանքներից մեկի իրավունքից։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Եվրամիության մտավոր սեփականության գրասենյակի որոշմամբ՝ Բենքսիին այլևս չեն պատկանում «Ծաղիկներ նետողը» ստեղծագործության իրավունքները:

Ստեղծագործության իրավունքների հետ կապված գործը երկու տարի է, ինչ վարույթ է ընդունվել: Նկարը ստեղծվել է Բենքսիի կողմից 2003 թվականին Պաղեստինում: Նկարիչը պատկերել է բողոքողի, որը հրավառ խառնուրդի փոխարեն նետում է ծաղկեփունջը:

Դատարանում Բենքսին վիճարկել էր Full Color Black միջազգային փոստային ընկերության ՝ դիզայնի օգտագործման իրավունքը: Դատավորները մերժել են նկարչի հեղինակային իրավունքը ՝ նշելով, որ նա պահպանում է իր անանունությունը և նկարները ստեղծում է ոչ թե կտավների, այլ ուրիշի ունեցվածքի վրա:

Placeholder
Դատարանը Բենքսիին զրկել է ամենահայտնի գործերից մեկի իրավունքներից