«Հրապարակ». Ryan Air-ը չի պատրաստվում վերսկսել թռիչքները. Թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ է ստանում
Օրվա մամուլ
09:38 18/09/2020
Հայաստան

«Հրապարակ». Ryan Air-ը չի պատրաստվում վերսկսել թռիչքները. Թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ է ստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։

Մեր տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ է ստանում, հիմա չի ուզում ռիսկային չվերթներ իրականացնել։ Ավելին, մեր տեղեկություններով, Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում խաբված ուղևորներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder