ՊԲ-ում ուսումնավարժական հավաքներ են
Քաղաքական
13:07 18/09/2020
ԼՂՀ

ՊԲ-ում ուսումնավարժական հավաքներ են

Պաշտպանության բանակում, հանրապետության զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ, ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ուսումնավարժական հավաք-պարապմունքնեի ընթացքում պահեստազորայինները վեր են հիշում զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ձեռք բերում նոր հմտություններ, ծանոթանում ՊԲ-ում ներդրված նորագույն սպառազինությանն ու տեխնիկական միջոցներին, ներդաշնակվում այն ստորաբաժանումների հետ, որոնց կազմում պետք է մարտական առաջադրանքներ կատարեն հավանական պատերազմական գործողությունների ժամանակ:

«Պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով: Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Մանրամասները՝ տեսանյությում:

Placeholder
ՊԲ-ում ուսումնավարժական հավաքներ են