Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
Քաղաքական
18:57 18/09/2020
Աշխարհ

Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Այս մասին նա  Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է երկակի ստանդարտներ կիրառի։

«Քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ երկրների դեմ անօրինական գործողություններ է իրականացնում, ԵՄ-ի արձագանքը պետք է հրատապ լինի։ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պետք է այնպիսի օրենք լինի, որ ոչ ոք չկարողանա անտեսել կամ աչքաթող անել»,-ասել է նա։

Կիպրոսի ղեկավարը նաև հայտնել է, որ Անկարայի հետ պատրաստ են երկխոսության։

Ավելի վաղ Անաստասիադիսը մտահոգություն էր հայտնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի որդեգրած ագրեսիվ դիրքորոշման պատճառով։ 

Placeholder
Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ