Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
Տարածաշրջան
18:00 18/09/2020
Տարածաշրջան

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել

Թուրքիայի հարավում գտնվող Ալանի շրջանում ուրբաթ օրը վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից:

«Մենք հաստատում ենք պատահարի փաստը, որում մեկ ավտոբուս է ներգրավված: Մենք պարզում ենք դեպքի մանրամասները»,- ասել է աղբյուրը:

Մինչդեռ ավտոբուսներից մեկի ուղևոր Սերգեյ Պանինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ վթարի արդյունքում տուժել է յոթ մարդ:

Իր հերթին, «Pegas Touristik» ընկերության գլխավոր տնօրեն Աննա Պոդգորնայան ՏԱՍՍ-ին ասել է, որ, նախնական տվյալներով, զոհեր չեն եղել: «Այժմ մենք ճշգրտում ենք տեղեկատվությունը: Նախնական տվյալների համաձայն ՝ զոհեր չկան, ավտոբուսը վնասված չէ»,- ասել է Պոդգորնայան:
 

Placeholder
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել