Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել
Տարածաշրջան
12:08 19/09/2020
Տարածաշրջան

Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել

Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել։ Պատճառը մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում տեղի ունեցած մարդաշատ հուղարկավորության արարողությանն է եղել:  Jnews-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 18-ին պարզվել է, որ հուղարկավորությանը մասնակցած մարդկանցից մեկը կորոնավիրուսով վարակված է: Նա վերջերս է եկել Վրաստան:

Կորոնավարակով հիվանդ լինելու փաստը հայտնի է դարձել, երբ նա հուղարկավորությունից հետո Ախալցիխեից վերադարձել է Հայաստան:

Այդ անձի հետ հավանական շփում ունեցած անձանց թեստերի պատասխանը հայտնի կդառնա այսօր։ 

 

Placeholder
Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել