Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համաճարակի ընթացքում մեկուսացումը Բրազիլիայի նախագահը համարում է թուլության դրսևորում
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կարծում էր, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ միայն թույլ մարդիկ են որոշում կայացրել մեկուսանալ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է գյուղատնտեսական արտադրողների հետ հանդիպմանը։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ձեռնարկությունների ղեկավարներին՝ COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի ֆոնին ձեռնարկությունների աշխատանքը չկանգնեցնելու որոշման համար:
«Դուք չտրվեցիք այդ անհեթեթությանը՝ «մնացեք տանը, և մենք ավելի ուշ կզբաղվենք տնտեսությամբ»»,- ասել է Բոլսոնարոն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վիրուսը իրական է, և չի կարելի դրանից խուսափել:
Բոլսոնարոն, որy վարակված է եղել կորոնավիրուսով, բազմիցս քննադատել է կարանտինային միջոցառումները, ինչպես նաև Բրազիլիայի նահանգներում առևտուրն ու ծառայությունները սահմանափակող միջոցները՝ COVID-19- ի տարածման դեմ պայքարելու համար: