«Կինոն երբեք չի մեռնի»
Մշակույթ
17:09 19/09/2020
Աշխարհ

«Կինոն երբեք չի մեռնի»

Երեկ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բացվել է Սան Սեբաստիայի 68-րդ միջազգային կինոփառատոնը: Եվրանյուզի հաղորդմամբ, ֆորումի մասնակիցների և հյուրերի  առողջության ապահովման համար տեղական իշխանությունները և կազմակերպիչները ձեռնարկել են մի շարք հատուկ միջոցառումներ` կրճատելով, մասնավորապես, հանդիսատեսի առավելագույն թույլատրելի քանակը և սահմանափակելով կինոդիտումների քանակը:

Փառատոնի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ, որոնց ժյուրին այս տարի ղեկավարում է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն, կանցկացվեն առցանց, բայց հանդիսավոր բացմանը մեկ անգամ չէ, որ հնչել է՝ կինոն, ըստ էության, ավելի լավ է դիտել կինոթատրոնում:

«Կինոն երբեք չի մեռնի»,- հայտարարել է փառատոնի հյուր, Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Սան Սեբաստիայի փառատոնն անցկացվում է 1953 թվականից և համարվում է ամենահեղինակավորներից մեկը Եվրոպայում: Այն մեկ անգամ չէ, որ դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խորհրդանշական պրեմիերաների հարթակ:

Placeholder
«Կինոն երբեք չի մեռնի»