Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է Մեսսիի անհաջող տրանսֆերը
Աշխարհում
13:50 19/09/2020
Աշխարհ

Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է Մեսսիի անհաջող տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անհաջող տրանսֆերը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

«Ես կարիք չունեմ ինչ-որ բան բացատրելու: Լեոն ամեն ինչ բավականին լավ բացատրեց, ենթադրում եմ, որ ավելացնելու բան չունեմ: Նա ֆուտբոլիստ է՝ ստեղծված «Բարսելոնայի» համար, այն ակումբի, որը ես սիրում եմ», - ասել է Գվարդիոլան:

Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնայի» նոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել էր հարձակվողի՝ ակումբից հեռանալու փորձը: Կումանն ասել էր, որ իրավիճակին իր վրա գրեթե չի ազդել՝ շեշտելով, որ հիմնական բախումը տեղի է ունեցել Մեսսիի ու ակումբի ղեկավարության միջև։

Սեպտեմբերի 4-ին հարձակվողը հայտարարել է, որ կմնա «Բարսելոնա»-ում: Նրա խոսքով, ինքը ակումբում երջանիկ չէր և ցանկանում էր հեռանալ, սակայն պայմանագրով նախատեսված իրավական վեճերի պատճառով ստիպված է մնալ թիմում: Մեսսիի հիմնական հավակնորդը համարվում էր «Մանչեսթեր Սիթին»:

Մեսսին կատալոնական ակումբում է խաղում 2003 թվականից: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: Բացի այդ, արգենտինացին ունի վեց ոսկե գնդակ:
 

Placeholder
Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է Մեսսիի անհաջող տրանսֆերը