«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի
Սպորտ
16:15 19/09/2020
Հայաստան

«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի

Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Լոռիի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ Մարինին հանդես է եկել նաև Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» և «Շահր Խուդրու» ակումբներում։

2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։

Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Placeholder