«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ
Մշակույթ
18:00 19/09/2020
Աշխարհ

«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վաղը հանդես է գալու Յուրիս Զվիրգզդինշի «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը» ներկայացմամբ։

Դերասաններ Միլենա Ղազարյանն ու Արմինե Անդրեասյանը  փոքրիկ հանդիսատեսին  (4-10 տարեկան) տանելու են ճամփորդելու փոքր մեղվիկի հետ, բացահայտելու աշխարհամասերի և բնության հրաշքների գաղտնիքները։

«Ակնկալում ենք երեխաների ակտիվ մասնակցությունը, քանի որ հենց երեխաների օգնությամբ է մեր մեղվիկը ճամփորդելու և հավաքելու կախարդական ծաղիկների կենարար նեկտարը, որպեսզի փրկի հիվանդ Իլզեին։
Միասին կբացահայտենք փոթորկի, նավարկության, օդապարիկի գաղտնիքները՝ 70 րոպեն հագեցնելով ուրախությամբ և անասելի տպավորություններով»,- հայտնում են թանտրոնից։

Ներկայացումը տեղի կունենա Համազգային թատրոնի բակում։ Հանդիսատեսի քանակը խիստ սահմանափակ է լինելու։

 

Placeholder