Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել
Աշխարհում
16:27 19/09/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել

Կորոնավիուսով վարակված մի կին մահացել է թոռան հարսանիքին մասնակցելուց մի քանի օր անց, հայտնում է «The Sun»-ը:

Նորապսակները տատիկի հետ համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում և քննադատվել օգտատերերի կողմից՝ ուրիշների առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար:

Հարսնացուն, որպես արդարացում, մեկնաբանություններում գրել է, որ տատիկը հյուրերից հեռու է կանգնել, իսկ հրապարակված լուսանկարը միակն էր, որում նրանք միասին էին։

Նա չի նշել տարեց կնոջ մահվան պատճառը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ում մոտ ախտորոշվում է կորոնավիրուսային հիվանդություն, պետք է պարտադիր ինքնամեկուսանա` դրա տարածումից խուսափելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Placeholder