Ամալ Քլունին հրաժարվել է պատվավոր պաշտոնից
Իրավունք
09:07 19/09/2020
Աշխարհ

Ամալ Քլունին հրաժարվել է պատվավոր պաշտոնից

Բրիտանացի իրավապաշտպան և իրավաբան Ամալ Քլունին հրաժարվել է մամուլի ազատության հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին ուղարկած հրաժարականի նամակում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը գրել է, որ իր որոշումը կապված է վիճահարույց օրինագիծ ընդունելու բրիտանական կառավարության մտադրության հետ, որը խախտում է Brexit-ի համաձայնագրի պայմանները։

«Ինձ սարսափեցրեց այն լուրը, որ կառավարությունը մտադիր է ընդունել ներքին շուկայի մասին օրինագիծ, որը, հենց կառավարության խոստովանության համաձայն, «խախտում է միջազգային իրավունքը»»,- նշել է Ամալ Քլունին։

Իրավապաշտպանը նշել է, որ այլևս չի կարող «այլ պետություններին կոչ անել հարգել և կատարել միջազգային պարտավորությունները, երբ Միացյալ Թագավորությունն է հայտարարում այն մասին, որ ինքը դա չի անի»։

Placeholder
Ամալ Քլունին հրաժարվել է պատվավոր պաշտոնից