Աննա Մելիքյանի «Երեքը» «Կինոտավրում» մրցանակ է ստացել
Մշակույթ
09:00 19/09/2020
Աշխարհ

Աննա Մելիքյանի «Երեքը» «Կինոտավրում» մրցանակ է ստացել

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը ռուսական «Կինոտավր» մրցույթում արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

«Երեքը» և ևս 12  լիամետրաժ ֆիլմ  ընդգրկված էին հիմնական մրցութային ծրագրում։ Աննա Մելիքյանի «Երեքը»  սիրային եռանկյունու մասին  է։

«Կինոտավր» 31-րդ կինոփառատոնի գրան պրի մրցանակը ստացել է Դմիտրի Դավիդովի «Խրտվիլակ» ֆիլմը։

Կինոփառատոնը փակվել է Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմով։
 

Placeholder
Աննա Մելիքյանի «Երեքը» «Կինոտավրում» մրցանակ է ստացել