ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում
Քաղաքական
16:53 19/09/2020
Աշխարհ

ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ երկրներից Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ 

Նշվում է, որ նիստի ըթնացքում որոշում է կայացվել փոխադարձության հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդացությունը Ղազախստանի (քաղաք՝ Նուր-Սուլթան), Ղրղսզստանի (Բիշկեք) և Բելառուսի (քաղաք Մինսկի) հետ։ Հաղորդվում է նաև, որ չվերթներ իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։
Բացի այդ, սեպտեմբերի 27-ից Ռուսաստանը կվերսկսի միջազգային թռիչքները Հարավային Կորեայի հետ։ 

Նշենք՝ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է մնում, որի հետ ՌԴ-ն դեռ սահմանները չի բացում։ Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, նման հարցերը, բնականաբար, քննարկվում են և երկկողմ մակարդակում, և ԵԱՏՄ շրջանակում:

«Սակայն, վերջնարդյունքում որոշիչ է համաճարակային իրավիճակի զարգացումը»,- նշել էր նա:

Placeholder
ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում