ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել
Աշխարհում
17:02 21/09/2020
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության օրական նոր դեպքերի թիվն աճել է 38,978-ով, հիվանդությունների  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 8,6 միլիոնը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։

Այսպիսով, ըստ մասնագետների, ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 6,812,332 մարդ: Հիվանդության զոհ է դարձել 199, 513 հիվանդ, որից 230-ը՝ նախորդ օրվա ընթացքում։

Մեկ օր առաջ երկրում գրանցվել էր հիվանդության 41,037 դեպք, որից 689 մահվան ելքով։
2,590,671 ամերիկացի հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը:

ԱՄՆ-ը մինչ այժմ աշխարհում առաջատար է՝ կորոնավիրուսով վարակվածների թվով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է. այնտեղ գրանցվել է հիվանդության 5, 487, 580 դեպք։

 

Placeholder