Լուիս Սուարեսը կմնա Լա Լիգայում
Աշխարհում
19:25 21/09/2020
Աշխարհ

Լուիս Սուարեսը կմնա Լա Լիգայում

«Բարսելոնա»-ի առաջատարներից մեկը՝ Լուիս Սուարեսը, կմնա իսպանական Լա Լիգայում: 33-ամյա ուրուգվացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկո»-ում:

Վեստի.ռու-ն գրում է, որ Լուիս Սուարեսը համաձայնեցրել է «Ատլետիկո»-ի հետ պայմանագրի պայմանները և շուտով կդառնա մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ: Համաձայնագրի պայմանները դեռ գաղտնի են պահվում:

Սպասվում էր, որ Լուիսը կտեղափոխվի «Յուվենտուս»: Բայց սեպտեմբերին Սուարեսը դադարեցրել, ապա ընդհատել է բանակցությունները Իտալիայի չեմպիոնների հետ:

Սուարեսը վեց տարի խաղացել է «Բարսելոնա»-ում: Բայց նախորդ մրցաշրջանի ավարտին ղեկավարությունը որոշել է բաժանվել ուրուգվացուց, չնայած բոլոր մրցաշարերում խփել էր 21 գնդակին:
 

Placeholder