Փոփվել է «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը
Սպորտ
20:12 21/09/2020
Հայաստան

Փոփվել է «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

«ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ հանդիպման նախորդ օրը մարզադաշտը թիմերին տրամադրվելու է նախախաղային մարզումների համար։

Այսպիսով, «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։15-ին»,-նշված է հաղորդագրությունում։   

Placeholder