Չեխիան առողջապահության նախարարին փոխեց համաճարակաբանով
Աշխարհում
17:45 21/09/2020
Աշխարհ

Չեխիան առողջապահության նախարարին փոխեց համաճարակաբանով

Չեխիայի կառավարության գիտության և հետազոտությունների հարցերով հանձնակատար Ռոման Պրիմուլան կգլխավորի երկրի Առողջապահության նախարարությունը: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ռոման Պրիմուլան կդառնա մեր առողջապահության նոր նախարար», - ասել է նա:

Ակնկալվում է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկուշաբթի կեսօրին Պրիմուլային նշանակելու է Առողջապահության նախարարության ղեկավար, իսկ հաջորդ օրը նա կներկայացվի նախարարի պաշտոնում:

Պրիմուլան առաջատար չեխ համաճարակաբան է. կորոնավիրուսային նոր համաճարակի սկզբնական փուլում նա եղել է Չեխիայի առողջապահության նախարարի տեղակալ և վարակների տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պետ: Նա սոցիալական խիստ սահմանափակումների կողմնակից է: Սեպտեմբերի 14-ին նա հայտարարեց համաճարակի երկրորդ ալիքի սկիզբի մասին։

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը երկուշաբթի օրը հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին: Նա հույս հայտնեց, որ իր իրավահաջորդը կկարողանա ավելի լավ հաղթահարել հանրապետության վատթարացող համաճարակաբանական իրավիճակը:

Placeholder