Հարոյանը հեռացավ «Ուրալից»
Օրվա թեմա
17:45 22/09/2020
Հայաստան

Հարոյանը հեռացավ «Ուրալից»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաստատել է իր հեռացումը «Ուրալից»: Այս լուրը հրապարակել է  Sport 24 կայքը։

«Այսօր մենք «Ուրալ» ֆուտբոլային ակումբի հետ որոշեցինք խզել պայմանագիրս: Ես կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել «Ուրալին»՝  Եկատերինբուրգում անցկացրած բոլոր տարիների համար: Ես շնորհակալ եմ ղեկավարությանը՝ ինձ ընձեռված հնարավորության համար»,- ասել է Հարոյանը:

Նրա խոսքով, եկել է իր կարիերայում նոր էջ բացելու ժամանակը:

«Եկատերինբուրգը հավերժ կմնա իմ սրտում: Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: «Ուրալի» երկրպագուները միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ կունենան, ովքեր առանձնահատուկ ջերմությամբ ու նվիրումով աջակցում են իրենց ակումբին»,- ասել է Հարոյանը Sport24- ի թղթակից Արարատ Մամբրեյանին տված հարցազրույցում:

28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում է 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:
 

Placeholder
Հարոյանը հեռացավ «Ուրալից»