Մարիեն Քլարկ Հաթինգ. Պատրաստ ենք աջակցել հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին
Կրթություն, գիտություն
12:25 22/09/2020
Հայաստան

Մարիեն Քլարկ Հաթինգ. Պատրաստ ենք աջակցել հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին

«Պատրաստ ենք աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին»,- Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

ԿԳՄՍ տարածած հաղորդագրության համաձայն,  ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության:

Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով:

Placeholder