Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
Աշխարհում
09:38 22/09/2020
Աշխարհ

Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները

Covid-19

Կորոնավիրուսի երկրորդ ալիք. Եվրոպայում մի շարք երկրներ տարեսկզբին բռնկումները հաջողությամբ դանդաղեցնելուց հետո COVID-19 դեպքերի վերածնունդ են տեսնում: Որոշ երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Բուլղարիան, Չեխիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, օգոստոսին ավելի մեծ թվեր են գրանցում, քան տարվա սկզբին:

Եվրոպայում ամենաշատ տուժած երկրներից Բելգիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան վարակի աճ են գրանցում, բայց ոչ մարտի և ապրիլի նման: Երեքից Մեծ Բրիտանիայի թվերն առավել մտահոգիչ են։
Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները և Իսպանիան, ամենայն հավանականությամբ, գործ ունեն երկրորդ ալիքի հետ և սկսել են գործողություններ ձեռնարկել՝ այն զսպելու համար: Օրինակ, Ֆրանսիան շաբաթ օրը հայտարարեց 13,498 նոր դեպք, որը համաճարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: 

102-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը․Ամերիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 102-ամյա մի կին, ով 1918 թվականին հաղթահարել է Իսպանական գրիպը: 

ՌԴ-ն թույլատրել է ևս մեկ պատվաստանյութ փորձարկել կորոնավիրուսի դեմ․ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլտվություն է տվել «Չումակով» կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար։ Նախարարությունից հայտնում են, որ ավելի քան երեք հազար կամավորներ կմասնակցեն պատվաստանյութի հետազոտությանը, որը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումը կսկսվի Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: 16 օր պատվաստումից հետո կամավորները մեկուսացված կլինեն հիվանդանոցում:


Քաղաքական

Իտալացիները կրճատում են խորհրդարանի թիվը․Իտալացիների ավելի քան 60%-ը կողմ է արտահայտվել երկրի խորհրդարանի թվի կրճատմանը: Այդ մասին վկայում են էքզիթ փոլի տվյալները, որոնք հրապարակվել են կիրակնօրյա հանրաքվեի ավարտից հետո: Նախագիծը նախատեսում է կրճատել սենատորների քանակը 315-ից 200, իսկ ստորին պալատի պատգամավորներինը՝ 630-ից 400: Այս միջոցը տարեկան 80 մլրդ եվրոյով կկրճատի բյուջեի ծախսերը և կբարելավի օրենսդիր մարմնի արդյունավետությունը: 

Տնտեսություն

ԱՄՆ-ն աշխատում է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ կոալիցիայի վրա. ԱՄՆ-ը հույս ունի, որ գազատարը չի ավարտվի, ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը: Մայքլ Պոմպեոն ակնկալում է, որ Նավալնիի թունավորումից հետո Բեռլինը «Հյուսիսային հոսք 2»-ում կտեսնի Ռուսաստանի Դաշնության գազից կախվածության ռիսկ:

«Հուսով ենք, որ շինարարությունը չի ավարտվի», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, գերմանական Bild-ին։ 

Ֆոնդային բորսաներն անկում են գրանցում՝ կարանտինային նոր միջոցառումների վախի պատճառով․ Համաշխարհային բորսաները երկուշաբթի օրն անկում են գրանցել։ Վերլուծաբանները դա կապում են կարանտինային սահմանափակումների նոր ալիքի հետ`սպառնալով նոր սկսված տնտեսական վերականգնմանը: Անկումը կազմել է 3-ից 5 տոկոս։ 

 

Placeholder
Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները