Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին և սեպտեմբերին հերթական այցերն են իրականացրել այն անձանց, որոնք պահվում են անազատության մեջ, խոսքը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայերի ու ադրբեջանցիների մասին է։ Այդ մասին Panorama.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
Նրա խոսքով, որևէ տեղեկություն բովանդակային առումով, թե ինչ են տեսել, ինչպես են նրանց գտել, չեն կիսում հանրության հետ, այդ բոլորն իրենց ուշադրության կենտրոնում է։
Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը։