Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է
Աշխարհում
09:12 23/09/2020
Աշխարհ

Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է

Այս տարի Ստոկհոլմում Նոբելյան մրցանակի ավանդական հանձնման արարողությունը չի լինի: Այս որոշումը Նոբելյան կոմիտեն ընդունել է կորոնավիրուսային համաճարակի ֆոնին:

kulturomania.ru կայքը, հղում անելով Կոմիտեի կայքին, գրում է, որ այս տարի չեղյալ են հայտարարվել Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում Նոբելյան մրցանակաբաշխության ավանդական արարողությունը և քաղաքապետարանում ավանդական ճաշկերույթը:

Փոխարենը կլինեն ուղիղ հեռարձակում քաղաքապետարանից և դափնեկիրների հետ առցանց հեռարձակում, որի ընթացքում նրանց կշնորհվեն պատվոգրեր և մեդալներ:
 

Placeholder
Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է