Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է
Քաղաքական
09:06 23/09/2020
ԼՂՀ

Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է

Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում ու իր հետ շփված մարդկանց հորդորել թեստ հանձնել։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»։

 

Placeholder
Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է