Պուտինը պարգևատրել է հայազգի բժիշկների կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Աշխարհում
09:00 23/09/2020
Աշխարհ

Պուտինը պարգևատրել է հայազգի բժիշկների կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովին:

Պիրոգովի շքանշան է տրվել Մոսկվայի պետական համալսարանի  Բժշկական գիտակրթական կենտրոնի բաժանունքի վարիչ Դավիթ Հասրաթյանին։

Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Ժաննա Հակոբյանին ՌԴ նախագահի հրամանագրով շնորհվել է ՌԴ առողջապահության ոլորտի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչում:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

ՌԴ նախագահի հրամանագրերը ներկայացված են publication.pravo.gov.ru կայքում։ 

Placeholder
Պուտինը պարգևատրել է հայազգի բժիշկների կորոնավիրուսի դեմ պայքարի համար