Նորածնին անվանակոչեցին հորեղբոր՝ Ադամ Սահակյանի անունով
Հասարակություն
20:34 24/09/2020
Հայաստան

Նորածնին անվանակոչեցին հորեղբոր՝ Ադամ Սահակյանի անունով

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի  եղբոր՝ Մուշեղ Սահակյանի որդին։ Նորածնին անվանակոչել են հորեղբոր անվամբ։

Փոքրիկ Ադամը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 50 սմ հասակով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հերոսի մայրը՝ Գայանե Անտոնյանը։

«Լացն ու ուրախությունը միահյուսվել են։ Աստծուն այնքան շնորհակալ եմ։ Դեռ չեմ պատկերացնում մինչև փոքրիկին չտեսնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Գայանեն։
 

Placeholder