Ո՞վ է ՍԴ նախագահի միակ  թեկնածուն
Իրավունք
19:02 24/09/2020
Հայաստան

Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն

«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է թեկնածու, սակայն ինքնաբացարկ է ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ հավելելով, որ անուններ չի ասի:

Այպիսով, այսօր ևս ՍԴ նախագահ և փոխնախագահ ՍԴ դատավորները չընտրեցին, առաջադրվել են թեկնածուները, նիստը ընդմիջվել է, կշարունակվի վաղը՝ 10:30-ին:

Այսօր մամուլում շրջանառվել էր տեղեկատվություն, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս ինքնաբացարկ է ներկայացրել և ինքնառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:

Երբ լրագրողները Խունդկարյանին հարցրին՝ արդյո՞ք դրանք  են նրա չհնչեցրած անունները, նա դրական պատասխան տվեց։

Այսպիսով, ըստ ամենայնի, ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը, նա միակ թեկնածուն է։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեկ կայացել էր  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն շարունակվում էր  այսօր:

Placeholder
Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն