Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
Իրավունք
10:06 24/09/2020
Հայաստան

Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռևս որոշում չի կայացրել՝ արդյո՞ք ինքնառաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա ասաց լրագրողներին:

Երվանդ Խունդկարյանը նշեց, որ դեռևս որևէ առաջադրում կամ ինքնաառաջադրում չկա:

Հիշեցնենք, որ նա երեկ էլ ասել էր՝ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման  մասին դեռևս որոշում չունի։ Նա նաև որոշում չուներ այլ դատավորի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում։

Երեկ  Սահմանադրական դատարանում կայացել է  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չի ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:

ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։

Placeholder
Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի