Առողջ սեռական կյանքը խթանում է սրտի կաթվածից տուժածների երկարատև կյանքի հույսերը
Աշխարհում
19:24 24/09/2020
Աշխարհ

Առողջ սեռական կյանքը խթանում է սրտի կաթվածից տուժածների երկարատև կյանքի հույսերը

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք սրտի կաթված են ունեցել, կարող են բարձրացնել կյանքի երկարատևության հնարավորությունները՝ վերադառնալով սեռական կյանքի նորմալ մակարդակին: Այս մասին գրում է CNN-ը։

Նշվում է, որ շատերը սրտի կաթվածից հետո դադարեցնում են սեռական հարաբերությունները, հավատալով, որ դա կարող է մեկ այլ կաթված առաջացնել, բայց չորեքշաբթի լույս տեսած հետազոտությունը «Կանխարգելիչ սրտաբանության եվրոպական ամսագրում» ասում է, որ սեքսը դրական է՝ կյանքի երկարացման մակարդակի համար:

Հետազոտողները շուրջ 20 տարի հետևել են 495 զույգերի և պարզել, որ սրտի կաթվածից հետո առաջին վեց ամիսների ընթացքում նրանք, ովքեր պահպանել կամ ավելացրել են իրենց սեռական կյանքի հաճախականությունը, մահվան ռիսկը 35%-ով ցածր է, քան նրանց մոտ, որոնք դադարեցրել կամ նվազեցրել են սեռական կյանքի հաճախականությունը:

«Սեքսուալությունն ու սեռական կյանքը բարեկեցության նշաններ են։ Սրտամկանի ինֆարկտից անմիջապես հետո սեռական գործունեության վերսկսումը կարող է լինել մարդու` որպես առողջ, գործող, երիտասարդ և էներգետիկ անձնավորության ընկալման մի մաս: Սա կարող է ընդհանուր առմամբ հանգեցնել առողջ ապրելակերպի», - ասված է Իսրայելի Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Յարիվ Գերբերի մամուլի հաղորդագրության մեջ:

Placeholder
Առողջ սեռական կյանքը խթանում է սրտի կաթվածից տուժածների երկարատև կյանքի հույսերը