Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Քաղաքական
12:18 25/09/2020
Հայաստան

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որտեղ քննվում էր նրա՝ կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Լրագրողի հարցին՝ հստակ նշեք, պահանջո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց. «100 տոկոս կառավարության հրաժարականը պահանջում եմ»:

Նա այլ հարցերի չպատասխանեց: 

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության: Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։


 

Placeholder
Ծառուկյանը դուրս եկավ դատարանից